ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը չի վերադառնա «Բարսելոնա»։
Ինչպես հայտնում է Sport-ը, կատալոնական ակումբին չի գոհացնում ֆուտբոլիստի ապրելակերպը։ Երկրորդ գործոնը, որը դժվարացնում է Նեյմարի տեղափոխությունը, նրա հաճախակի վնասվածքներն են։
Բացի այդ, «Բարսելոնան» չի կարող որևէ երաշխիք տալ, որ բրազիլացին կկարողանա գրանցվել՝ ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված խնդիրների պատճառով։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Նեյմարը տրանսֆերի է հանվել, և նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Պրեմիեր լիգայի մի քանի ակումբներ։
Նեյմարը ՊՍԺ-ում է 2017 թվականից։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։ Նախորդ մրցաշրջանում Նեյմարը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: