Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան փորձում է համոզել Մյունխենի «Բավարիայի» խաղացող Ալֆոնսո Դեյվիսին տեղափոխվել մադրիդյան ակումբ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգն իր «Թվիթեր»-ում։
Նշվում է, որ խաղացողները շատ լավ ընկերներ են։ Նախկինում նրանք միասին հանդես են եկել «Բավարիայում»։ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է գնել Դևիսին, սակայն «Բավարիան» մտադիր չէ վաճառել ֆուտբոլիստին այս ամառ:
2022/2023 մրցաշրջանում Դևիսը «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Ալֆոնսոյի գործող պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 70 միլիոն եվրո։