«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավի Էրնանդեսը, որը նախորդ մրցաշրջանում թիմի հետ դարձել է Իսպանիայի չեմպիոն, բարձրացրել է աշխատավարձի պահանջները։ Մասնագետը նոր պայմանագրով իր և իր օգնականների համար 12 միլիոն եվրո աշխատավարձ է խնդրել, որի շուրջ կողմերը բանակցություններ կվարեն այս շաբաթ: Այս մասին հայտնում է AS-ը:
Ըստ իսպանական լրատվամիջոցների՝ այժմ մարզչի ու «Բարսելոնայի» դիրքորոշումները շատ հեռու են միմյանցից։ Բացի ֆինանսական հարցերից, խնդրահարույց է նաև Լիոնել Մեսսիի շուրջ ստեղծված իրավիճակը: Չավին ցանկություն էր հայտնել աշխատել արգենտինացի հարձակվողի հետ, իսկ կապտանռնագույնների նախագահ Ժոան Լապորտան պնդել է, որ Լեոյին առաջարկություն է արել։ Սակայն անկեղծ հարցազրույցի ժամանակ «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիրն ասել է, որ «Բարսելոնայից» կոնկրետ առաջարկ չի ստացել։
Կատալոնական ակումբի ղեկավարությունում ոչ բոլորն են գոհ Լապորտայի գործողություններից, ով մեղադրվում է Մեսսիի հաշվին համբավ վաստակելու փորձի մեջ։ Ստվերն ընկնում է նաև Չավիի վրա, քանի որ հենց նրա հետ է, ըստ Լիոնելի, որ ֆուտբոլիստն այս ընթացքում ամենաշատ շփումն է ունեցել։
Լրագրողների եզրակացությունն այն է, որ չնայած ֆինանսական խնդիրների լուծման մասին ակումբի պաշտոնական հայտարարություններին, «Բարսելոնան» դեռևս տնտեսական ճգնաժամ է ապրում։