«Բավարիան» Յուլիան Նագելսմանի համար կպահանջի 10-15 միլիոն եվրո։
«Պարի Սեն Ժերմենը», որը հետաքրքրված է մարզչով, դեռ առաջարկ չի արել, հայտնում է Sky-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։ «Բավարիայի» հետ այս պահին բանակցություններ չեն ընթանում:
Մյունխենյան ակումբը Նագելսմանին հեռացրել է մարտ ամսին, սակայն 35-ամյա մասնագետի հետ պայմանագիրը խզված չէ։