«Սևիլիան» ակտիվացրել է «Ռենից» կենտրոնական պաշտպան Լոիկ Բադեի ամբողջական տրանսֆերը գնելու տարբերակը:
23-ամյա ֆրանսիացին հունվարին վարձավճարով տեղափոխվել էր իսպանական ակումբ՝ ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորությամբ։
Transfermarkt-ի տեղեկություններով՝ տրանսֆերի արժեքը կազմել է 12 միլիոն եվրո։ Բադեն պայմանագիր է կնքել «Սևիլիայի» հետ, որն ավարտվում է 2027 թվականի հունիսի 30-ին։
Ֆուտբոլիստն իսպանական թիմի կազմում անցկացրել է 27 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ։