«Ռայո Վալեկանոյի» պաշտպան Ֆրան Գարսիան պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ։ Այդ մասին հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը։
23-ամյա իսպանացու հետ պայմանագիրը նախատեսված է չորս տարով։ Գարսիան «Ռեալի» սան է և 2013-2020 թվականներին խաղացել է ակումբի երիտասարդական թիմերում։
Անցած մրցաշրջանում Գարսիան Լա լիգայի 38 խաղում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսպանական գրանդը պայմանագիր է կնքել «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի հետ։
























































