«Բարսելոնայի» ղեկավարությունը բանակցություններ է սկսել Չավի հետ՝ պայմանագիրը երկարաձգելու համար։
Մասնագետը պահանջել է տարեկան 12 մլն եվրո աշխատավարձ։ Այս մասին հայտնում է Cadena SER հրատարակությունը։
Աղբյուրի համաձայն՝ Չավիի ողջ մարզչական շտաբը ներկայումս վաստակում է մոտ 30 մլն եվրո։ Նշվում է նաև, որ ներկայումս ակումբի և Չավիի դիրքորոշումները պայմանագրի երկարաձգման վերաբերյալ չեն համընկնում։
Չավին «Բարսելոնան» գլխավորում է 2021 թվականից։ Նրա գլխավորությամբ ակումբն այս մրցաշրջանում հաղթել է Իսպանիայի առաջնությունն ու Իսպանիայի Սուպերգավաթը։ Մասնագետի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։
























































