«Լիվերպուլի» արդեն նախկին կիսապաշտպան Նաբի Կեյտան կարիերան կշարունակի Բրեմենի «Վերդերում»։
Այդ մասին հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
«Լիվերպուլը» հայտարարեց Նաբիի հեռանալու մասին մայիսին՝ մրցաշրջանի ավարտից հետո։ Գվինեացու պայմանագիրն ավարտվում էր ամռանը։
Նա անգլիական ակումբում հանդես է եկել 2018 թվականից։ Նախորդ մրցաշրջանում Կեյտան բոլոր մրցաշարերում 13 հանդիպում է անցկացրել։