«Լայպցիգի» պաշտպան Յոշկո Գվարդիոլը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» կամ «Ռեալ Մադրիդ», հայտնում է 90min-ը:
Ըստ հրապարակման՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Չելսին», սակայն նրա տեղափոխությունը լոնդոնյան թիմ քիչ հավանական է։
21-ամյա խորվաթ ֆուտբոլիստը «Լայպցիգում» հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։
Անցած մրցաշրջանում Գվարդիոլը բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։ Transfermarkt-ը պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։