Սեգունդայի փլեյ-օֆֆի 1/2 եզրափակչի պատասխան խաղում «Ալավեսը» հաղթել է «Էյբարին» 2-0 հաշվով:
Հանդիպման հաշիվը 1-ին րոպեին բացել է հարձակվող Աբդերահման Ռեբախը։ Հանդիպման վերջնամասում Ասյեր Վիլաբրեն խփել է երկրորդ գնդակը։
Առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի (1-1), այնպես որ «Ալավեսը» դուրս եկավ եզրափակիչ, որտեղ Լա Լիգա մտնելու համար կպայքարի «Լևանտեի հետ»։ Առաջին խաղը հունիսի 11-ին է, իսկ պատասխանը՝ 17-ին։
Ավելի վաղ Լա լիգայի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր էին նվաճել «Գրանդան» և «Լաս Պալմասը»։
























































