Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին և Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը չեն կարողանում համաձայնության գալ նոր հարձակվողի հնարավոր տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ թիմը լքել էր ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման։ Այս կապակցությամբ, ըստ աղբյուրի, Անչելոտին պնդում է, որ ակումբը պայմանագիր կնքի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի հետ:
Պերեսն իր հերթին ցանկանում է իր ակումբում տեսնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին և մտադիր է 2024 թվականին նրա հետ պայմանագիր կնքել որպես ազատ գործակալ։ Մադրիդի «Ռեալում» կարծում են, որ ֆրանսիացին չի երկարաձգի պայմանագիրը փարիզցիների հետ։
Նշվում է, որ ինքը՝ Քեյնը, ևս նախընտրում է «Ռեալ» տեղափոխվելու տարբերակը։
























































