Չավին խոսել է կատալոնական ակումբը գլխավորելու դժվարությունների մասին։
«Ընտանիքը կենսական նշանակություն ունի, քանի որ ես 200 անգամ պտտում եմ գլուխս խաղի ժամանակ և տեսնում, որ կինս շատ հանգիստ է, և դա ինձ վստահություն է հաղորդում: Նաև իմ եղբայրներն ու ծնողները։
Չեմ զղջում, որ «Բարսայում» եմ, բայց Կատարում ավելի քիչ սթրես կար, ճնշումը քիչ էր, կյանքի անգերազանցելի որակ, անվտանգություն և ընտանեկան խաղաղություն… Մենք հանգստանում էինք։
Այստեղ՝ Բարսելոնայում, ամեն ինչ սթրեսային է՝ ակումբը, դպրոցը, գրաֆիկը… Մենք ապրում ենք գլխապտույտ տեմպերով»,- ասել է Չավին Jijantes-ին տված հարցազրույցում։
























































