Լեհաստանում 13 օր հետո կմեկնարկի Եվրոպայի ամառային երրորդ խաղերը:
Բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հանդես կգան հետևյալ կազմերով՝
Տղամարդիկ՝ Ռուդոլֆ Գարբոյան (51 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Նարեկ Հովհաննիսյան (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (71 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) և Դավիթ Չալոյան (+92 կգ) ։
Կանայք՝ Անուշ Գրիգորյան (50 կգ), Եկատերինա Սիչևա (54 կգ), Տաթևիկ Խաչատրյան (57 կգ), Էլիդա Քոչարյան (60 կգ), Սոնա Հարությունյան (66կգ) և Անի Հովսեփյան (75 կգ):
Տղամարդկանց հավաքականը հանդես կգա Կարեն Աղամալյանի, իսկ կանանց հավաքականը՝ Խաչիկ Խաչատրյանի գլխավորությամբ:
Եվրոպական մայրցամաքի խոշոր մարզական իրադարձությունը կանցկացվի հունիսի 21-ից հուլիսի 2-ը։ Խաղերի բացման արարողությունը տեղի կունենա Կրակովի Հենրիկ Ռեյմանի անվան մարզադաշտում:
Խաղերի ընթացքում ավելի քան 7000 մարզիկ-մարզուհիներ 26 մարզաձևերում կպայքարեն մեդալների 253 հավաքածուի համար:
Եվրոպական ամառային երրորդ խաղերը կանցկացվեն Լեհաստանի 12 քաղաքներում: