Հայտնի է դարձել, թե որքան կվաստակի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը Մադրիդի «Ռեալում»։ Հիշեցնենք, որ երեկ պաշտոնապես հայտարարվեց անգլիացու տեղափոխության մասին Դորտմունդի «Բորուսիայից» Կարլո Անչելոտիի թիմ:
The Athletic-ի տեղեկություններով՝ անգլիացին նոր թիմում տարեկան կվաստակի 10-12 միլիոն եվրո։ Ընդ որում, Բելինգհեմի աշխատավարձը կարող է ամեն տարի բարձրանալ՝ կախված մի քանի գործոններից։
Հիշեցնենք, որ Ջուդի տրանսֆերի համար Մադրիդի «Ռեալը» անմիջապես կվճարի 103 միլիոն եվրո և հետագայում տրանսֆերային գումարի ևս 30 տոկոսը՝ որպես բոնուս։
Բելինգհեմը նախկինում մերժել էր Պրեմիեր լիգայի մի քանի ակումբների առաջարկները՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու համար։
























































