Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կմիանա Մադրիդի «Ռեալին», հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։
19-ամյա անգլիացու տրանսֆերային արժեքը կկազմի 103 միլիոն եվրո՝ գումարած բոնուսները, որոնք կարող են հասնել 30 միլիոնի։ Բելինգհեմը «Ռեալի» հետ պայմանագիր կկնքի մինչև 2029 թվականը։
Անցած մրցաշրջանում Բելինգհեմը գերմանական ակումբի կազմում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Բելինգհեմը Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 24 հանդիպում և 1 գոլ։