«Վեստ Արմենիա» ՖԱ–ն համագործակցության պայմանագիր է կնքել Տանզանիայի Սիմբա ֆուտբոլային ակումբի հետ։
Երևանյան ակումբի հաղորդմամբ, ստորագրված հուշագիրն իր մեջ ներառում է ֆուտբոլիստների առք ու վաճառք, տեխնիկական զարգացում և մանկապատանեկան ֆուտբոլի առաջխաղացում։
Հիշեցնենք, որ «Վեստ Արմենիան» հաղթեց Առաջին խմբի առաջնությանը ու հաջորդ մրցաշրջանում հանդես կգա բարձրագույն լիգայում։