Bild-ին տված հարցազրույցում Գերմանիայի հավաքականի նախկին մարզիչ Յոահիմ Լյովը պատասխանել է այն հարցին, թե արդյոք իրեն հրավիրել են Բրազիլիայից, որտեղ ակտիվորեն մարզիչ են փնտրում իրենց թիմի համար։
«Ոչ, Բրազիլիայի հավաքականից ինձ չեն դիմել։ Կոնտակտներ չեն եղել։
Ես կարող եմ հավասարապես աշխատել ինչպես ակումբի, այնպես էլ ազգային հավաքականի հետ»,- մասնագետի խոսքերն է մեջբերում աղբյուրը։
Լյովը գործազուրկ է 2021 թվականի ամառվանից։
























































