Դորտմունդի «Բորուսիան» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ պայմանագիր է կնքել պաշտպան Ռամի Բենսեբաինիի հետ։
Ակումբի հետ 28-ամյա ալժիրցու պայմանագիրը նախատեսված է 4 տարով։ Բենսեբաինին դորտմունդյան ակումբ է տեղափոխվել անվճար տրանսֆերով։
2019 թվականից ֆուտբոլիստը հանդես է գալիս Մյունխենգլադբախի «Բորուսիայում»։
Նախորդ մրցաշրջանում Բենսեբաինին անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։























































