Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կհեռանա թիմից։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, խորվաթ ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի հետ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ համաձայնագիրը նախատեսված կլինի երեք տարով։ Հաղորդվում է նաև, որ խաղացողը կշարունակի հրավիրվել Խորվաթիայի հավաքական և մասնակցել Եվրո 2024 թվականի առաջնությանը:
Մոդրիչի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։