Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է այն հարցին, թե ինչ էր պակասում թիմին այս մրցաշրջանում.
«Մեզ պակասում էր մրցունակությունը առաջնությունում: Մենք ավելի ուժեղ կազմ ունեինք, քան նախորդ մրցաշրջանում, բայց մեզ պակասում էր կայունությունը: Շատ բարդ մրցաշրջան էր՝ հունվարին Իսպանիայի Սուպերգավաթը, աշխարհի ակումբային առաջնությունը, փետրվարին՝ չեմպիոնության համար պայքար. Այս ամենը մեզ միավորներ արժեցավ առաջնությունում։
Մրցաշրջանը լավն էր, և ես համոզված եմ, որ հաջորդ տարի ավելի լավն է լինելու։ Հիմա մենք կվերադառնանք հուլիսի 10-ին էլ ավելի մեծ մոտիվացիայով, ոգևորությամբ և ցանկությամբ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը։
Իսպանիայի այս առաջնությունում «Ռեալը» զբաղեցրել է երկրորդ տեղը։ Չեմպիոնների լիգայում թիմը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է «Մանչեսթեր Սիթիին»։























































