Պատանի հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Ղազախստանում ընթացող միջազգային մրցաշարում:
Մրցաշարին մասնակցում են Ղազախստանի Ղրղզստանի, Ուզբեկստանի, Չինաստանի, Մոնղոլիայի և Ռուսաստանի բռնցքամարտիկները։
Իրենց մեկնարկային մենամարտերում հաղթանակ են տոնել 46 կգ քաշային Վահրամ Դովլաթբեկյանն ու 54 կգ քաշային Վազգեն Քարհանյանը։
Հայաստանը մրցաշարին ներկայացված է 5 բռնցքամարտիկով։