Իսպանիայում կայացել է Լա Լիգայի եզրափակիչ (38-րդ) տուրի հանդիպումը, որում «Օսասունան» 2-1 հաշվով հաղթել է «Ժիրոնային»։
«Օսասունան» պահպանեց մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղը՝ դրանով իսկ երաշխավորելով իր մասնակցությունը Կոնֆերենցիաների լիգային։ Վերջին անգամ թիմը եվրոպական մրցաշարերում հանդես է եկել 2005/06 մրցաշրջանում, երբ առաջնությունում զբաղեցրել է 4-րդ տեղը և որակավորման երրորդ փուլում Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել:
Իսպանիան Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանում կունենա 5 ներկայացուցիչ․ «Բարսելոնան», «Ռեալը», «Ատլետիկոն» և «Ռեալ Սոսյեդադը» մրցաշրջանի արդյունքներով նվաճել են ՉԼ-ի ուղեգիր։ Նրանց կմիանա նաև «Սևիլիան», որը հաղթել է Եվրոպա լիգայի մրցաշարը։
Եվրոպա լիգայում Իսպանիան հաջորդ մրցաշրջանում կներկայացնեն «Վիլյառեալը» և «Բետիսը»։























































