«Ատլետիկոն» Իսպանիայի առաջնության եզրափակիչ տուրի արդյունքներով չկարողացավ մրցաշարային աղյուսակում շրջանցել Մադրիդի «Ռեալին» և զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։
Կիրակի օրը Դիեգո Սիմեոնեի թիմը հյուրընկալվելիս մոտ էր «Վիլյառեալին» հաղթելուն, սակայն 92-րդ րոպեին գոլ բաց թողեց ու հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով:
Մադրիդցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Անխել Կորեան։
Զուգահեռաբար ընթացող խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել Բիլբաոյի «Աթլետիկին»․ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Մադրիդյան ակումբը մրցաշրջանն ավարտեց երկրորդ տեղում։























































