Կայ Հավերցի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ» կարող է կայանալ մոտ ժամանակներս։
Ինչպես հայտնում է Bild-ը, Մադրիդի «Ռեալը» «մեծ» գործարք է պատրաստում «Չելսիի» կիսապաշտպանի համար։ Հավերցի տեղափոխությունը մադրիդյան ակումբ կարող է կայանալ մոտ օրերս։
Հաղորդվում է, որ և՛ Ֆլորենտինո Պերեսը, և՛ Կառլո Անչելոտին ցանկանում են թիմում տեսնել գերմանացի խաղացողին։
«Չելսին» պետք է վաճառի մի քանի խաղացողների, իսկ ակումբը կարող է մեծ գումար ստանալ Հավերցի համար։
Կայ Հավերցը ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում «Չելսիի» լավագույն ռմբարկուն էր՝ 35 խաղում 7 գոլով: