«Ալ-Իթիհադը» համաձայնության է եկել հարձակվող Կարիմ Բենզեմայի հետ:
Սաուդյան Արաբիայի պետական Al Ekhbariya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ 35-ամյա ֆրանսիացին պայմանագիրը կստորագրի երկու տարով։
Հիշեցնենք, որ այսօր Մադրիդի «Ռեալը» հայտարարել էր մրցաշրջանի ավարտից հետո Բենզեմայի հեռանալու մասին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 35-ամյա հարձակվողը նոր ակումբում 2 տարում կվաստակի 200 մլն եվրո։