Կիսապաշտպան Լուկա Մոդրիչն այս ամառ չի հեռանա Մադրիդի «Ռեալից»։ Այս մասին հայտնում է sportskeeda.com-ը։
Խորվաթը «սերուցքայինների» կազմում հանդես կգա մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։ Ֆուտբոլիստը իջեցրել է աշխատավարձի պահանջները, ինչպես նաև մերժել է Սաուդյան Արաբիայի առաջարկը։
Լա Լիգայի 2022/23 խաղարկությունում կիսապաշտպանը անցկացրել է 32 հանդիպում, դարձել 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։