Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին արձագանքել է այն լուրերին, թե «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կարող է համալրել Մադրիդի «Ռեալը»։
«Ես կարող եմ խոսել իմ ապագայի, այլ ոչ թե թիմի ապագայի մասին։ Քեյնը բարձրակարգ խաղացող է, բայց նա «Տոտենհեմի» խաղացող է, և մենք պետք է հարգենք նրան և «Տոտենհեմին»: Այն, ինչ ես գիտեմ, այն է, որ հաջորդ մրցաշրջանի թիմը շատ մրցունակ է լինելու: «Ռեալի» կազմը միշտ նույնն է եղել. Դա այլ թիմ է լինելու, բայց անկախ ամեն ինչից՝ մրցունակ կլինի»,-ասել է Անչելոտին: