«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն, հայտնում է իսպանացի լրագրող Խոսե Ֆելիքս Դիասը։
24-ամյա խաղացողը կհեռանա անգլիական ակումբից այս ամառ և, ըստ աղբյուրի, խոսվում էր, որ մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն, սակայն «Բավարիան» մտադիր է փոխել իրավիճակը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 115 միլիոն եվրո։
2022/23 մրցաշրջանում Ռայսը «Վեսթ Հեմի» կազմում անցկացրել է 49 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։