Բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը կարող է ավարտել կարիերան Մադրիդի «Ռեալից» հեռանալուց հետո, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Երեկ՝ հունիսի 3-ին, Մադրիդի «Ռեալը» հայտարարեց մրցաշրջանի ավարտից հետո Ազարի հեռանալու մասին։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը մտածում է իր խաղային կարիերան ավարտելու մասին։
Ազարը «Ռեալում» հանդես է գալիս 2019 թվականից։ Նա նախկինում հանդես է եկել «Չելսիում» և «Լիլում»:
Ընդհանուր առմամբ, ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում անցկացրել է 76 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։