Մադրիդի «Ատլետիկոյի» մարզիչը բարձր է գնահատում Մադրիդի «Ռեալի» իր գործընկեր, իտալացի մասնագետ Կարլո Անչելոտիի աշխատանքը։
Սիմեոնեն նրան աշխարհում լավագույնն է համարում որոշ ասպեկտներում, մասնավորապես՝ տակտիկայի առումով։ Բայց միևնույն ժամանակ նա հիանում է, թե որքան հաջողակ է մեկ այլ իսպանախոս մարզիչ՝ Խոսեպ Գվարդիոլան։
«Տակտիկայի և թիմի հոգեբանության առումով Անչելոտին լավագույն մասնագետն է աշխարհում: Ես սիրում եմ նրան։ Ժոզե Մոուրինյուն ևս ունեցել է իր դարաշրջանը։
Բայց, այնուամենայնիվ, այսօր ամենահաջողակ մարզիչը Գվարդիոլան է։ Ամեն օր հաղթելը չափազանց դժվար է։ Բայց նա հաղթում է ամեն օր»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress-ը։