Հարձակվող Մարիանո Դիասը լքում է Մադրիդի «Ռեալը» պայմանագրի ավարտի պատճառով։
«Մադրիդի «Ռեալը» ցանկանում է իր սերն ու երախտագիտությունը հայտնել Մարիանոյին, ֆուտբոլիստին, ով 2011-ից 2016 թվականներին եղել է մեր ակադեմիայում և վեց մրցաշրջան անցկացրել հիմնական թիմում, որի ընթացքում հաղթել է 13 մրցաշարում՝ երկու Չեմպիոնների լիգա, երեք Աշխարհի ակումբային առաջնություն, երկու Եվրոպայի սուպերգավաթ, երեք անգամ Լա լիգան, մեկ Իսպանիայի գավաթ, երկու Իսպանիայի սուպերգավաթ:
Մադրիդի «Ռեալը» հաջողություն է մաղթում նրան և նրա ընտանիքին»,- ասվում է ակումբի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Այսօր իսպանական ակումբը հայտարարել էր նաև Մարկո Ասենսիոյի՝ թիմից հեռանալու մասին։