Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն համեմատություններ է անցկացրել երիտասարդ ֆուտբոլային աստղեր Վինիսիուս Ժունիորի, Կիլիան Մբապեի և Էրլինգ Հոլանդի միջև։ Արգենտինացի մասնագետը նախապատվությունը տվել է ֆրանսիացի հարձակվողին.
«Ապագայում ես տեսնում եմ Ժունիորին որպես «Ոսկե գնդակի» դափներկիր: Բայց Վինիսիուսի և Մբապեի միջև ես նախընտրում եմ Կիլիանին:
Հոլա՞նդ, թե՞՝ Մբապե.․․․ Այստեղ ես նույնպես ֆրանսիացուն կընտրեմ»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Մբապեն այժմ ՊՍԺ-ի խաղացող է, Վինիսիուսը խաղում է Մադրիդի «Ռեալում», Հոլանդը՝ «Մանչեսթեր Սիթիում»:
























































