«Ուրարտուի» ուկրաինացի պաշտպան Եվգենի Ցիմբալյուկը գոլի հեղինակ դարձավ «Փյունիկի» հետ վճռորոշ խաղում և օգնեց իր թիմին նվաճել Հայաստանի չեմպիոնի կոչումը։
26-ամյա ֆուտբոլիստն աչքի ընկավ խաղի 90+2-րդ րոպեին:
Վերջին տուրից առաջ «Ուրարտուն», որն առաջնության գրեթե ամբողջ ընթացքում եղել է առաջատարի դիրքում, 82 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Փյունիկը» 77 միավորով երկրորդ տեղում։