Goal.com պորտալը կազմել է 2022/2023 մրցաշրջանի լավագույն խաղացողների վարկանիշային աղյուսակը։
Վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է «Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական հարձակվող Էրլինգ Հոլանդը։ Երկրորդը նորվեգացու թիմակիցն է՝ բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն։ Լավագույն եռյակը եզրափակել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը։
Լավագույն տասնյակում են նաև Կիլիան Մբապեն (ՊՍԺ), Հարի Քեյնը (Տոտենհեմ), Ռոնալդ Արաուխոն (Բարսելոնա), Վիկտոր Օսիմենը (Նապոլի), Ռոբերտ Լևանդովսկին (Բարսելոնա), Լիոնել Մեսսին (ՊՍԺ) և Մարկ-Անդրե տեր Շտեգենը (Բարսելոնա):
Ավարտված մրցաշրջանում Հոլանդը Պրեմիեր լիգայում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 36 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: