ՀՊԼ 34-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց հետ կմրցեն «Փյունիկն» ու «Ուրարտուն»: Խաղի նկատմամբ հետաքրքրությունը բավական մեծ է, քանի որ հենց այս խաղով կարող է հայտնի դառնալ Հայաստանի չեմպիոնը: Խաղին յուրահատուկ աժիոտաժ է հաղորդել նաև «Փյունիկն»՝ երկրպագուների համար նախատեսված տարատեսակ ակցիաներով ու նախաձեռնություններով:
Հայաստանի գործող չեմպիոնը նախ հետաքրքիր հոլովակ է հրապարակել կարևոր խաղին ընդառաջ:
Посмотреть эту публикацию в Instagram
Երեկ թիմի խաղացողներին աջակցել է նաև երգիչ Էրիկը:
Посмотреть эту публикацию в Instagram
Խաղից առաջ երևանյան թիմը նաև միջոցառումներ է նախատեսում երկրպագուների համար: «Հանրապետական» մարզադաշտում երկրպագուներին սպասվում է ստորագրությունների բաժանում, նվերների խաղարկություն, լավ երաժշտություն, ակվագրիմ երեխաների համար, ֆոտոզոնա և համեղ ուտելիքներ: Մուտքն ազատ է։
Խաղը կկայանա հունիսի 2-ին և կմեկնարկի ժամը 20:00-ին, իսկ մարզադաշտը երկրպագուներին կընդունի արդեն 19:00-ից:
Հաղթանակի դեպքում «Ուրարտուն» պատմության մեջ երկրորդ անգամ կդառնա Հայաստանի չեմպիոն: Եղիշե Մելիքյանի թիմն, այդուհանդերձ, չի պատրաստվում հանձնվել ու վստահաբար կպայքարի մինչև վերջ՝ չեմպիոնության հարցը թողնելով վերջին տուրին: