«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը, որը նախկինում աշխատել է «Բավարիայում», բացատրել է, թե ինչու մյունխենյան ակումբը պարբերաբար հաղթում է Գերմանիայի առաջնությունում։ Հոլանդացին կարծում է, որ դա պայմանավորված է նրանով, որ մյունխենցիների համար ոչինչ ավելի կարևոր չէ, քան թիմը։
«Ինչո՞ւ է Մյունխենի «Բավարիան» միշտ հաղթում առաջնությունը։ Որովհետև նրանք հավատում են հաղթանակին։ Նրանց համար ոչինչ ավելի կարևոր չէ, քան թիմը: Նրանք տոկուն են, հաղթահարում են անհաջողությունները և պայքարում են մինչև վերջ»,- Տեն Հագի խոսքն է մեջբերել Bild-ը։
«Բավարիան» այս մրցաշրջանում 11-րդ անգամ անընդմեջ դարձավ Գերմանիայի չեմպիոն։