Երեկ Ամստերդամում կայացավ Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը: Վիճակահանության արդյունքում Հայաստանի հավաքականն ընդգկվեց C դիվիզիոնի 2 խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Էստոնիան, Հյուսիսային Մակեդոնիան ու Վրաստանը:
Վրաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին հայտնել է իր կարծիքը վիճակայանության արդյունքների վերաբերյալ։
«Կարծում եմ, որ ընկել ենք բավականին հետաքրքիր խումբ: Լավ խաղեր են մեզ սպասում Հայաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հետ: Մեր նպատակը չի փոխվել: Այս խմբում մենք պայքարելու ենք միայն առաջին տեղի համար»,- մեջբերում է Կոբիաշվիլիին sputnik-georgia-ն: