Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը Ազգերի լիգայի վիճակահանությունից հետո կարծիք հայտնեց մրցաշարի մասին:
«Ազգերի լիգան մեծ քայլ է առաջ՝ համեմատած կանոնավոր ընկերական հանդիպումների հետ: Առջևում մեծ մարտեր են սպասվում մեզ: Արդեն մրցաշարի առաջին խաղարկությունը շատ հետաքրքիր էր, և այժմ կրկին սպասում ենք մեծ ու կարևոր հանդիպումների»,- մեջբերում է Դեշամին ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Վիճակահանության արդյունքում ֆրանսիացիները նույն խմբում հայտնվեցին Պորտուգալիայի, Շվեդիայի և Խորվաթիայի հավաքականների հետ: