ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի վիճակահանության արդյունքները մեկնաբանել է նաև Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի մարզիչ Իգոր Անգելովսկին, ում գլխավորած հավաքականը Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի հավաքականների հետ միասին ընդգրկվել է C դիվիզիոնի 2 խմբում։
«Մինչ այժմ մենք բազմիցս ցույց ենք տվել, որ կարող ենք հավասարապես գործել բոլոր ազգային հավաքականների հետ: Այս անգամ մենք չունենք հզոր մրցակիցներ, բայց դա չի նշանակում, որ մեր մրցակիցները որակյալ չեն: Նրանք, իհարկե, որակներ ունեն: Մեր նպատակը Ազգերի լիգայի նոր մրցաշրջանում շարունակում է մնալ առաջին տեղը»,- Անգելովսկու խոսքերն է մեջբերում Republika-ն:
Հիշեցնենք, որ վիճակայանության արդյունքների վերաբերյալ իրենց կարծիքներն էին հայտնել նաև Վրաստանի հավաքականի մարզիչ Վլադիմիր Վայսը և Էստոնի հավաքակաի մարզիչ Կարել Վուլաիդը։