ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների համաշխարհային դասակարգման աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր դիրքը և զբաղեցնում է 102-րդ հորիզոնականը։

Դասակարգման աղյուսակում ընդհանրապես ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել, քանի որ պանդեմիայի հետ կապված, վերջին մեկ ամսվա ընթացքում հավաքականների մասնակցությամբ հանդիպումներ տեղի չեն ունեցել։

Համաշխարհային դասակարգման ցուցակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը։ Բելգիացիներին հաջորդում են աշխարհի ներկայիս չեմպիոն Ֆրանսիան, աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիան, իսկ հետո Անգլիան, Ուրուգվայը։