Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը մեկնաբանել է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի վիճակահանության արդյունքները Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում:
«Այս խումբը մեզ համար նոր մարտահրավեր է: Բայց այժմ գլխավորն այն է, որ կենտրոնանանք Բելառուսի դեմ խաղին: Ինչ վերաբերում է խմբին, ապա բոլոր թիմերն ունեն հավասար հնարավորություններ: Մենք ընկերական խաղ անցկացրինք Էստոնիայի դեմ: Հայաստանը նույնպես ունի շատ լավ թիմ: Այս մակարդակում, իհարկե, հեշտ հանդիպումներ չեն կարող լինել: Բայց, կրկնում եմ, այժմ մենք միայն մարտի 26-ի խաղի մասին պետք է մտածենք», – ասել է սլովակ մասնագետը:
Հիշեցնենք, որ երեկ Ամստերդամում կայացավ Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը, որի արդյունքում Հայաստանի հավաքականն ընդգկվեց C դիվիզիոնի 2 խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Էստոնիան, Հյուսիսային Մակեդոնիան ու Վրաստանը:
Առաջիկա հանդիպումների վերաբերյալ իր կարծիքն է հայտնել նաև Վրաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին։