«Բավարիան» հետաքրքրված է «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսի ծառայություններով, հայտնում է Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի տեղեկություններով՝ միայն տրանսֆերի գումարը կկազմի առնվազն 100 միլիոն եվրո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռայսը հեռախոսազրույց է ունեցել «Բավարիայի» մարզիչ Թոմաս Տուխելի հետ և հայտնել, որ պատրաստ է տեղափոխվել Բունդեսլիգա։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանը «Վեսթ Հեմի» կազմում անցկացրել է 49 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։