Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Բենջամին Պավարը ակումբի ղեկավարությանը հայտնել է ակումբից հեռանալու իր մտադրության մասին։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգն իր Թվիթերում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Պավարը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «Բավարիայի» հետ, որը նախատեսված է մինչև 2024 թվականը և ցանկանում է այս ամառ հեռանալ ակումբից։ Ֆրանսիայի հավաքականի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան» և մի քանի այլ թոփ-ակումբներ։
Այս մրցաշրջանում 27-ամյա պաշտպանը «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Պավարդը մյունխենյան թիմում հանդես է գալիս 2019 թվականից։ «Բավարիայի» կազմում ֆրանսիացին նվաճել է 10 տիտղոս, այդ թվում՝ 4 անգամ դարձել է Գերմանիայի առաջնության և Չեմպիոնների լիգայի հաղթող: