Ֆուտբոլային գործակալ Նեդալ Հուոսեխը, որը ներկայացնում է «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսի շահերը, ասել է, որ չի հասկանում, թե ակումբում ում հետ պետք է բանակցել նոր պայմանագրի շուրջ՝ թիմի ճամբարում տիրող քաոսի պատճառով։
«Բավարիայում» հիմա քաոս է: Ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում և ում հետ պետք է բանակցել: Թվում է, թե շատ քիչ կայունություն և վստահություն կա ակումբի ղեկավարության նկատմամբ: Միգուցե ավելի լավ կլիներ, եթե սպասենք մինչև 2024 թվականը և տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները ակումբի հետ՝ նախքան նոր պայմանագրի մասին խոսելը»,- Հոուսեխի խոսքերն է մեջբերում Bild-ը։
Դևիսի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Այս մրցաշրջանում 22-ամյա պաշտպանը մյունխենցիների կազմում անցկացրած 38 խաղում դարձել է 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: