«Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը խոսել է Օլիվեր Կանին ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնից հեռացնելու որոշման մասին՝ նշելով, որ նրա հետ զրույցը տհաճ է ստացվել։ Միաժամանակ, ֆունկցիոները նշել է, որ իր դռները միշտ բաց են նախկին դարպասապահի համար։
«Կանի հեռացո՞ւմը։ Տհաճ խոսակցություն էր։ Սխա՞լ էր ի սկզբանե Կանին հրավիրելը. հետ նայելով, կարող եք նման բան ասել: Օլիվերը շատ խելացի մարդ է, ում հետ շփումը ձեզ միայն հաճույք կարող է պարգևել: Ես շատ հիասթափված եմ, քանի որ կարծում էի, որ նա կկարողանա այս գործը գլուխ բերել իր անհատականության շնորհիվ, բայց փոխարենը նա շրջապատեց իրեն իր խորհրդականներով:
Ես շատ եմ հարգում այս մարդուն, որպես խաղացող նա շատ բան է արել։ Թեև որպես գործադիր տնօրեն նա չի արդարացրել սպասելիքները՝ Օլիվերի առաջ իմ դուռը միշտ բաց է:
Մեզ պետք է հանգստություն, այլ ոչ թե այն խառնաշփոթը, որը տիրում է վերջերս»,- Հյոնեսի խոսքերն է մեջբերում Kicker-ը: