Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» հայտարարել է «Մալմյոյի» կիսապաշտպան Ուգո Լարսոնի հետ պայմանագիր կնքելու մասին:
18-ամյա շվեդի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։ Գերմանական թիմում Լարսոնը հանդես կգա 16 համարի մարզաշապիկով։
2022/23 մրցաշրջանում Լարսոնը Շվեդիայի առաջնությունում անցկացրել է 8 հանդիպում, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հունվարին կիսապաշտպանը իր նորամուտը նշեց Շվեդիայի հավաքականում։