Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ճանաչվել է Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է լիգայի պաշտոնական կայքը։
Նախորդ մրցաշրջանում 19-ամյա կիսապաշտպանը Բունդեսլիգայում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ «Բորուսիան» մրցաշրջանն ավարտեց երկրորդ տեղում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիացի կիսապաշտպանը կարող է կարիերան շարունակել «Ռեալում»։