Գերմանական «Յունիոն» ակումբը մոտ է «Բարսելոնայի» աջ պաշտպան Սերժինյո Դեստի տրանսֆերը ձեռք բերելուն:
Ամերիկացին անցյալ ամառ վարձավճարով տեղափոխվեց «Միլան» կատալոնական ակումբից, սակայն 22-ամյա ֆուտբոլիստի համար այդ տեղափոխությունը հաջողություն չունեցավ. նա իտալական ակումբի կազմում անցկացրել է ընդամենը 8 հանդիպում Սերիա Ա-ում և միայն 4-ը Չեմպիոնների լիգայում:
Calciomercato-ի համաձայն՝ «Յունիոնը» մոտ է աջ պաշտպանի տրանսֆերը ձևակերպելուն: Բեռլինյան ակումբը հույս ունի առաջիկա մի քանի օրվա ընթացքում գործարքն ավարտին հասցնել։
«Յունիոնը» Բունդեսլիգայի այս մրցաշրջանում զբաղեցրել է 4-րդ տեղը և հանդես կգա Չեմպիոնների լիգայում։