Դորտմունդի «Բորուսիայի» պաշտոնական կայքը հայտարարել է ակումբից հինգ խաղացողների հեռանալու մասին, որոնց պայմանագրերը ավարտվում էին այս մրցաշրջանի վերջում։
Բունդեսլիգայի փոխչեմպիոնը հրաժեշտ է տվել պաշտպաններ Ֆելիքս Փասլակին ու Ռաֆայել Գերեյրոյին, կիսապաշտպան Մահմուդ Դաուդին, ինչպես նաև հարձակվող Էնթոնի Մոդեստին և դարպասապահ Լուկա Ունբեհաունին։
Հրաժեշտի միջոցառման ժամանակ թիմի ավագ Մարկո Ռոյսը նվերներ է հանձնել գործընկերներին։
Հիշեցնենք, որ «Բորուսիան» Բունդեսլիգայի չեմպիոն դառնալու հնարավորությունը կորցրեց վերջին տուրում։ Դորտմունդցիները նույնքան միավոր վաստակեցին «Բավարիայի» հետ, սակայն գոլերի տարբերությամբ պարտվեցին մյունխենցիներին: