Երեկ «Լայպցիգի» կազմում իր վերջին հանդիպումն անցկացրեց եզրային հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն, որը Բունդեսլիգայի 34-րդ տուրի՝ «Շալկեի» դեմ խաղում (4:2) դարձավ դուբլի հեղինակ և օգնեց իր թիմին նվաճել առաջնության բրոնզե մեդալները։
25-ամյա ֆուտբոլիստը շուտով կներկայացվի որպես «Չելսիի» խաղացող, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում։ Տրանսֆերային բոլոր փաստաթղթերը ստորագրվել են դեռ անցյալ տարվա դեկտեմբերին, Քրիստոֆերը նաև բուժզննում է անցել։
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայում հաղթանակը տարել է Մյունխենի «Բավարիան»՝ 11-րդ անգամ անընդմեջ նվաճելով չեմպիոնական տիտղոսը և թարմացնելով սեփական ռեկորդը։ Մյունխենցիները վերջին տուրում հաղթել են «Քյոլնին» (2:1): Զուգահեռաբար ընթացող խաղում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել «Մայնցի» հետ (2:2) և մրցաշրջանն ավարտեց երկրորդ տեղում:
Մրցաշրջանի ավարտին թե՛ «Բավարիան», թե՛ «Բորուսիան» վաստակել էին 71-ական միավոր, սակայն մյունխենյան թիմը լրացուցիչ ցուցանիշներով ապահովեց չեմպիոնությունը։
























































